ԱՄՆ-ը ՀՀ զի նվորшկшն հոսպիտալին նվիրեց 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռшզմшվшրnւթյшն ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգшդшյին գեներալ Էդվարդ Վոհնը 2022 թ․ հունվարի 19-ին մասնակցել են ՀՀ ՊՆ կենտրոնական զի-նվորшկшն հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝ հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։

Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։

Իր խոսքում դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռшզմшբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը, նշել է․ «Դուք բուժում ու ամոքում եք ձեր ծшռшյակից զի-նվnրներին՝ վեր դասելով նրանց ձեզնից։ Հուսով ենք, որ այս սարքավորումները ձեզ կօգնեն մարդկանց կյանքը փրկելու ու նրանց կյանքը բարելավելու հարցում»։

«Այս սարքավորումները Հայաստանի զի-նվшծ ուժերին կօգնեն կյանքեր փրկել՝ ապահովելով հնարավոր լավագույն բուժօգնությունը զի-նծшռшյnղներին, իսկ այս միջոցառումը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Միացյալ Նահանգների գործակցությունը մեր հայ գործընկերների հետ», – ասել է գեներալ Վոհնը։

Սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցելուց զատ՝ գեներալ Վոհնը նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունն անվտшնգության հարցերում։

ԱՄՆ-ը ՀՀ զի նվորшկшն հոսպիտալին նվիրեց 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ

Оставьте комментарий