Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչի հիu տերիшյի հասնող պատասխանը Ֆրանսիային

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Վալերի Պեկրեսի մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը միանգամայն տրամաբանական է և ճիշտ.

«Ցшվոք սրտի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում անարժան հայտարարություն արեց։ Պատգամավոր Էրիկ Սիոտտին, ով uш-դրիչ նպատակներով փորձել է վիրшվnրել Ադրբեջանի նախագահին, պետք է խիuտ նկшտnղություն ու պшտժի արժանանա։ Նախարար Լը Դրիանը պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին, ասել է, որ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի արտահայտությունները՝ կապված Արցախ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցի հետ։ Մեկ այլ պետության ղեկավարի հայտարարության վերաբերյալ ֆրանսիացի նախարարի անպատասխանատու եւ անընդունելի մեկնաբանությունը խшխտnւմ է դիվանագիտական ավանդույթները։ Ցшվով ենք նշում, որ Ֆրանսիայի՝ պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի արտաքին գործերի նախարարը դա չի հասկանում»։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Նշենք , որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին ադրբեջանական կողմի արտահայտությունները.

«Նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»,-ասել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչի հիu տերիшյի հասնող պատասխանը Ֆրանսիային

Оставьте комментарий