Նոր օրինագիծ. Որ դեպքում անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական զինծառայությունից

Նոր օրինագիծ. Որ դեպքում անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական զինծառայությունից

Նոր օրինագիծ. Որ դեպքում անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական զինծառայությունից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ, առաջարկվում է շրջանառության դնել նոր օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ փոփոխություններ կկատարվեն «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Նոր օրինագիծ. Որ դեպքում անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական զինծառայությունից

Մանրամասն նկարագրության մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի վերաբերյալ» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 21-րդ հոդվածը տալիս է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը. նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը եւ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մար տական գործողությունների կամ զի նված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀայաստանիՀանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զո հված (մ ահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:

Նոր օրինագիծ. Որ դեպքում անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական զինծառայությունից

Փաստորեն, գործող Օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաեւ ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պ ատերազմի հետեւանքով զո հված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական եւ սոցիալական վիճակում չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն եւս ուղարկել զինվորական ծառայության:

Նոր օրինագիծ. Որ դեպքում անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական զինծառայությունից

Ըստ օրինագծի, ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զո հաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ, պետք է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տրվի այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զո հված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական եւ իրենց առջեւ ծառացած սոցիալական խնդիրները:

Նոր օրինագիծ. Որ դեպքում անձը կարող է ազատվել պարտադիր զինվորական զինծառայությունից

Առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ հանել «ընտանիքի միակ արու զավակն է եւ» բառերը, զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալով զո հված (մա հացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ; Սույն օրենքի նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու: Ընդունվելու դեպքում, օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

https://armbloginfo.ru/նոր-օրինագիծ-որ-դեպքում-անձը-կարող-է-ազ/

Оставьте комментарий