Այսօր Սուրենի 20-ամյակ է. հինգ լեզվի էր տիրապետում. Վանք գյուղի անտառներում նա ընկերների հետ մնացել էր շրջափակման մեջ ու զոհվել անհավասար մարտում

16-01-2022

Այսօր Եսայան Սուրենի 20-ամյակն է… առանց իր ֆիզիկական ներկայության։ Բայց նրան նվիրված այսօրվա հուշ-ցերեկույթին Սուրենն ամենուր էր. հարազատների հուշերում, ընկերների խոսքում ու ծնողների ամեն բառի մեջ…

Սուրենը 2020 թվականի հուլիսի 23-ին էր զորակոչվել բանակ։ Հոկտեմբերի 10-ին, հրամանատարի փախուստից հետո, Հադրութի Վանք գյուղի անտառներում նա իր տասնյակ ծառայակից ընկերների հետ մնացել էր շրջափակման մեջ ու զոհվել անհավասար մարտում։

Սուրենն, ով 5 լեզվի էր տիրապետում ու բոլոր շանսերն ուներ արտասահմանում ապրելու ու ուսումը շարունակելու, այնուամենայնիվ մնաց իր հայրենիքում, չփախավ իր երկրից, ծառայեց իր հայրենիքին ու կյանքը չխնայեց մայր հողի համար։

Երկնային ծնունդդ շնորհավոր, Սուրեն ջան։ Լույսերի մեջ մնաս, լույս տղա։

Արամ Գրիգորյաին ֆեյսբուքյան էջից

Оставьте комментарий