Նորից զոհեր` վզներից խաչերը կախած. Հանեք ձեր բարձերի տակից միլիոնները, գերհզոր զենքեր առեք․երկու թոռներին կորցրած տատիկի սթափեցնող գրառումը

Ստեղծագործող, 44-օրյա պատերազմում երկերյակ թոռներին կորցրած Զեփյուռ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Նորից զոհեր , նորից 18-20 տարեկան տղաների զոհաբերում մատաղի գառների պես , վզներց խաչերը կախած… Ես լաց չեմ լինում, չեմ գոռում, որովհետև սրտիս տեղը դատարկ է …ոչինչ չեմ զգում… Իմ սիրտը տղաների կողքին է թաղված /Մի տան շեմից երկու քսան…/ Իմ տունը եռաբլուրն է Իմ հայրենիքը եռաբլուրն է …

Հերթը ձեզ է հասել խաչակնքվող սատանաներ, արյուն քաշող տզրուկներ … Հանեք ձեր բարձերի տակից միլիոնները, գերհզոր զենքեր առեք, փրկեք դրախտից մի կտոր մնացած հայրենիքը … Աշխարհը°…աշխարհը վախենում է սպիտակ արջի մռնչոցից, վախենում է գորշ գայլերի երախից և սողունի սառնասրտությամբ, կամ ջայլամի կեցվացք ընդունելով գլուխը թաղում ավազների մեջ …

…. 44 օր , դարի նորանոր զենքերն էին փորձարկում մի երկրի վրա, որը հին է , որքան այս մոլորակը, և սպառնում են վերացնել առաջին քրիստոնյա ազգին ,որը քարոզում է մարդկությանը , մի’ սպանիր, մի ‘գողացիր , մի ‘շնացիր պատգամը… Արթնացե’ք փողերը գողացած կրծողներ , քծնող սողուններ և ջայլամացեղ ազգեր, հերթը ձեզ է հասել ֆոսֆորի ու կասետային ռումբերի տակ փորձարկվելու…

Սպիտակ արջը ,էլի նույն արջն է մնացել, գորշ գայլերի ախորժակը չի փակվել…

Մենք էլ նույն հայն ենք մնացել, արդարամիտ ,բռնությունը չհանդուրժող, ազատության ջահը վառ պահող և աշխարին քարոզող ,մի’ սպանիր, մի’ գողացիր, մի’ շնացիր պատգամը …

Оставьте комментарий