Շատ դժվար է լինելու առանց Արթուրի. Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս 20 տարեկան հերոսին

Գյումրիում այսօր վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով զոհված Արթուր Առաքելյանին։ Արթուրը 20 տարեկան էր:

Երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրու ՍԲ Նշան եկեղեցում տեղի ունեցավ Արթուրի հոգեհանգստի արարողությունը: Նշենք, որ Արթուրի մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին էր հայտնաբերվել։

Ըմբշամարտիկ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։

Araratnews.am-ը զրուցեց Արթուրի ընկերներից մեկի հետ. «Նա իսկական ընկեր էր, իսկական գյումրեցի: Շատ բարի էր, հոգատար, շնորքով: Շատ դժվար է լինելու առանց Արթուրի»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը:

«Էլ չենք կռնա իրար հետ նվագենք, Արթուրս, ընկերս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուրի ընկեր` Ռաֆիկ Սարիբեկյանը:

Արթուրն ու իր նման հազարավորները կյանք ու կռիվ տվեցին հանուն Հայրենիքի: Հավերժ փառք ձեզ, տղերք…

https://web.facebook.com/100012286454602/videos/606091474017680/

Շատ դժվար է լինելու առանց Արթուրի. Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս 20 տարեկան հերոսին

Оставьте комментарий