
Պատերազմում զոհված տանկիստի Գարիկի մայրը դուստր է լույս աշխարհ բերել։ Գարիկը Մասիսի շրջանի Դարակերտ գյուղից էր։ Բարի, կամեցող ու խելացի, այսպես են Գարիկին բնութագրում ընկերներն ու հարազատները։
Տանկիստ, ծնվել է 2000 թ.՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղում։ Բանակ զորակոչվել է 2019թ. հունվարին, ծառայության անցնելով Արմավիրի տանկային վաշտում, հետո տեղափոխվել է Թալիշ։ Պատերազմի օրերին հերոսաբար կռվել է Ակնայի շրջանում՝ պաշտպանելով հող հայրենին։
Զոհվել է հոկտեմբերի 27-ին՝ հանուն հայրենիքի։
Մանրամասները՝ տեսանյութում