Թուրք վերլուծաբան. «ՀԱՊԿ ուժերի ներկայությունը Ղազախստանում հաճելի երևույթ չէ Թուրքիայի համար»

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրք էրդողանամետ քաղաքագետ Թողրուլ Իսմայիլն անդրադարձել է Ղազախստանի դեպքերի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:

Ըստ քաղաքագետի՝ Չավուշօղլուի նման հայտարարությունը վկայում է, որ Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը մեծ կարևորություն ունեն Անկարայի համար:

Հետաքրքրական է, որ թուրք քաղաքագետը կարծում է, որ ՀԱՊԿ ուժերի ներկայությունը Ղազախստանում Թուրքիայի համար այնքան էլ հաճելի երևույթ չէ:

«Իրավիճակը Ղազախստանում հեշտ չէ և նման զարգացումներ ոչ մեկ չէր սպասում, իսկ հաշվի առնելով, որ Ղազախստանը ունի բավականաչափ զի-նվшծ ուժեր, Թուրքիայի համար անհասկանալի է, թե ինչու նրանք կանչեցին ՀԱՊԿ-ի ուժերին: Գործընթացը բարդ է սակայն ես համարում եմ, որ ՀԱՊԿ-ից Ղազախստանի օգնություն խնդրելը սխալ քայլ էր: Սակայն ամեն երկիր ինք էր որոշում այն վեկտորը, որը իրեն համարում է ամենամոտը և անհրաժեշտը»:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է օգնություն տրամադրել Ղազախստանին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Թուրք վերլուծաբան. «ՀԱՊԿ ուժերի ներկայությունը Ղազախստանում հաճելի երևույթ չէ Թուրքիայի համար»

Оставьте комментарий