Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը , ինչը Վաշինգտոնի համար անընդունելի է . Էնթոնի Բլինկեն

Ռուսաստանը ձգտում է վերականգնել Խորհրդային Միության օրոք եղած կարգերը, ինչը Վաշինգտոնի համար անընդունելի է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Կարծում եմ, որ դա այդպես է, սա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակներից մեկն է»,- ասել է Բլինկենը , փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պարզաբանել է, որ դա նշանակում է հետխորհրդային երկրների վրա ազդեցության գոտու վերականգնում։

ԱՄՆ-ը առաջին անգամը չէ, որ արտահայտվում է Խորհրդային Միությունը վերականգնելու Ռուսաստանի ղեկավարության մտադրության մասին ։ 2021 թվականի դեկտեմբերին պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն նույնպես ասաց, որ Վլադիմիր Պուտինը «ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը»:

http://slim.am/աշխարհ/584198465018/

Оставьте комментарий