
Ռուսաստանի Տոլյատի քաղաքում ընթացող «Նոկաուտների արքաների» մրցաշարի կազմակերպիչները հայտնել են հայազգի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի մահվան պատճառը։ Այս մասին հայտնում է «РИА «Новости»-ն։
Կազմակերպիչները հայտնել են, որ 26-ամյա մարզիկը մահացել է նախկինում ստացած վնասվածքի հետևանքով։ Նրանք ընդգծել են, որ Սահակյանը ռինգում ստացել է որակյալ բուժօգնություն։ Դրանից հետո նա հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։
Հիշեցնենք, որ գլխուղեղի վնասվածքից հետո Արեստ Սահակյանը հայտնվել էր երրորդ աստիճանի կոմայում։
Վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանում։
Հայտնի է, թե ինչն է դարձել հայազգի բռնցքամարտիկի մահվան պատճառը