
Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել:
Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ ինքը ևս լսել է կրակոցի ձայները, կապվել դիրքապահների հետ ու տեղեկացել, որ թշնամու կրակը լռեցվել է։

«Ադրբեջանցիները կրակել են դիրքերի ուղղությամբ, մերոնք էլ համապատասխան կրակոցներով լռեցրել են»,- ասել է նա: