Պակիստանը չեղյալ է հայտարարել Թուրքիայից 1,5 միլիարդ դոլար արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը և դիմել Չինաստանին

Պակիստանը հաստատել է, որ դուրս է եկել Թուրքիայի հետ 2018 թվականին 30 T129 ATAK հարվածային ուղղաթիռների համար 1,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից, հաղորդում է «Ահվալ»-ը։

Պակիստանի զի-նվnրшկшնների հասարակայնության հետ կապերի տնօրեն գեներալ-մայոր Բաբար Իֆթիխարը մամուլի ասուլիսում հաստատել է գործարքի չեղարկումը։

Իսլամաբադն այժմ բանակցություններ է վարում Չինաստանի հետ համարժեք ուղղաթիռների համար: «Հույս ունենք, որ նրանցից զի-նվшծ ուղղաթիռներ կստանանք»,- ասել է Իֆթիխարը։

Նշենք , որ այս T129-ի գործարքը պետք է լիներ բոլոր ժամանակների թուրքական զե-նքի ամենամեծ արտահանումը:

http://slim.am/աշխարհ/467198104654018/

Оставьте комментарий