
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ կապված իր կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովի Ստեփանակերտ կատարած այցի հետ, հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը։ Իր նամակում Ալիեւը խիստ բողոք է հայտնել.

Նշենք, որ Միլոնովը Ամանորի նախաշեմին երկրորդ անգամ է այցելել է Արցախի Հանրապետություն, այնտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել երկրի պաշտոնյաների հետ, նվերներ բաժանել տեղի երեխաներին։

Առաջին անգամ Միլոնովն Արցախ էր այցելել 2020 թվականի հոկտեմբերին, երբ հանրապետությունում ռազմական գործողությունները եռում էին։ Նա դատապարտել է Արցախի հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, ինչի համար մինչ օրս հետապնդվել է ադրբեջանցի ազգայնականների կողմից։
