Թուրքական լիրան շարունակում է գшհшվիժել, իսկ Էրդողանը կորցնել իշխանությունը

Երեքշաբթի թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ևս 4 տոկոսով, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։ Թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է՝ կազմելով 13,5 մեկ դոլարի նկատմամբ։

Պետք է նշել, որ մի շարք մասնագետներ կանխատեսել են, որ լիրայի թուլացումը շարունակական բնույթ է կրելու: Տեղեկացնենք, որ 2021 թվականը լիրայի համար ամենավատ տարին էր Էրդողանի իշխանության գալուց ի վեր: Լիրան թուլացավ 44 տոկոսով, ինչն ամենավատ ցուցանիշն է զարգացող շուկաներում։

Երկու շաբաթ առաջ այն հասել էր ռեկորդային ցածր մակարդակի՝ 18,4, բայց հետո վերականգնվեց, երբ կառավարությունը ներկայացրեց դեպոզիտների պաշտպանության որոշումը։

http://slim.am/աշխարհ/4198035181518/

Оставьте комментарий