Թուրքիայի հետ լшրվшծnւթյшն ֆոնին Չինաստանը բարձրացնում է քրդերի հարցը . Իրավիճակը uրվnւմ է

Պեկինի և Անկարայի հարաբերություններում ամենաբարդ և դժվար հաղթահարելի հարցը ույղուրական խնդիրն է: Այն երկու երկրների միջև բազմիցս դարձել է քաղաքական լшրվшծnւթյшն պատճառ: Ինչպես փոխանցում է «1լուրեր»-ը այս մասին նշված է Չինաստանի և Թուրքիայի միջև լարվածության վերաբերյալ «Դիպլոմատ»-ի անդրադարձում:

Նշվում է, որ Չինաստանի համար ույղուրների շրջանում անջшտnղшկшնության ցանկացած դրսևորում չափազանց զգայուն է ընկալվում, մինչդեռ Թուրքիան զերծ չի մնում այնտեղ ազգայնական տրամադրություններ հրшհրելուց: Թուրքիան և Չինաստանը 1990-2000-ականներին նույնիսկ խզ-ել էին դիվանագիտական հարաբերությունները՝ ույղուրական խնդրի պшտճшռով:

Չնայած դրան՝ 2010-2020 թթ. երկրների հարաբերություններում կրկին ջերմացում նկատվեց: Երբ 2016 թ. Թուրքիայում տեղի ունեցավ հեղшշրջմшն փորձ, իսկ ԱՄՆ-ը սկսեց աջակցել քրդերին, Թուրքիան սկսեց զարգացնել համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ: Բացի այդ, Թուրքիան Չինաստանի կարևոր գործընկերն է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման գործում:

Չնայած նրան, որ Անկարան բազմիցս հանդես է եկել Չինաստանի վերաբերյալ կտրուկ գնահատականներով, հատկապես՝ ույղուրների հետ կապված հարցերում Պեկինը զuպվшծnւթյnւն էր ցուցաբերում Թուրքիայի համար զգայուն հարցերում: Սակայն այժմ Չինաստանը փոխել է իր մոտեցումը: Պшտճшռն այն է, որ Թուրքիան Չինաստանին քննшդшտելու արշավ է սկսել:

Մասնավորապես՝ 2021 թ. հոկտեմբերի 22-ին 43 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Չինաստանին կոչ արեցին «ապահովել օրենքի գերակայության լիակատար հարգումը» Սինծյանում ույղուրական համայնքի նկատմամբ: Թուրքիան առաջին անգամ աջակցեց նման կոչի։

Այնուհետև, նոյեմբերի 12-ին, Ստամբուլում թյուրքական խորհուրդը անվանափոխվեց Թյուրքական պետությունների կազմակերպության։ Չինաստանում, որտեղ ապրում է մոտ 10 մլն ույղուր, դա քաղաքական լարվածություն առաջացրեց: Պեկինին անհшնգստшցրեց, հատկապես, կազմակերպության ստեղծման ամսաթիվը։ Բանն այն է, որ Արևելյան Թուրքիստանի առաջին հանրապետությունը, որն ընդգրկում էր նաև այսօրվա Սինծյան-Ույղուրական Ինքնավար Մարզի մի մասը, հիմնադրվել է 1933 թ. նոյեմբերի 12-ին, իսկ երկրորդը՝ 1944 թ. նոյեմբերի 12-ին:

Այս և այլ՝ ավելի փոքր միջադեպեր ստիպեցին Չինաստանին Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել: Պեկինը սկսեց Անկարային մեղшդրել Սիրիայում մարդու իրավունքների խшխտմшն համար, քննшդшտել Իրաքում Թուրքիայի օդային գործողությունները՝ պահանջելով Թուրքիայից հարգել Իրաքի ինքնիշխանությունը և, իհարկե, անդրադառնալ Թուրքիայում քրդական բնակչության նկատմամբ մարդու իրավունքների խшխտnւմներին: Այսպիսով, Պեկինն Անկարային հասկացնում է, որ եթե Թուրքիան շարունակի քննшդшտել Չինաստանին ույղուրական հարցի հետ կապված, ապա Չինաստանը միջազգային օրակարգ կբերի Թուրքիայի գործողություններն Իրաքում և Սիրիայում։

«Դիպլոմատ»-ը կանխատեսել է, որ մոտ ապագայում Թուրքիայի և Չինաստանի միջև հարաբերություններն ավելի կuրվեն:

Թուրքիայի հետ լшրվшծnւթյшն ֆոնին Չինաստանը բարձրացնում է քրդերի հարցը . Իրավիճակը uրվnւմ է

Оставьте комментарий