Խնդիր ունեցող քաղաքացիները ճիշտ կանեն արագ լքեն Ռուսաստանի տարածքը այլապես. Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը զգուշացնում է

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը. Ռուսաստանի ՆԳՆ-ն օրերս հայտարարել է, որ օտարերկրյա քաղաքացիները հունվարի 1-ից ապօրինի աշխատանքային գործունեության համար կարող են ոչ միայն տուգանվել, այլև արտաքսվել երկրից: Նշվում է, որ աշխատանքային միգրանտների համար ՌԴ նախագահի կողմից սահմանված ժամանակավոր միջոցառումները կավարտվեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Ի՞նչ է սպասվում Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ապօրինի գտնվում են ՌԴ-ում:

Խնդիր ունեցող քաղաքացիները ճիշտ կանեն արագ լքեն Ռուսաստանի տարածքը այլապես. Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը զգուշացնում է

Այս որոշման մասին դեռևս 6 ամիս առաջ հայտարարվել էր: Այսինքն այն ուժի մեջ է մտել հայտարարվելուց 6 ամիս հետո: ԱՅս 6 ամսվա ընթացքում անընդհատ դրա մասին խոսվել է, զգուշացվել է, 3 ամիսը մեկ հայտարարություններ են եղել: Ես ինքս հարցազրույցներում դրա մասին տեղեկացրել եմ, որ այդ խստացումները լինելու են անօրինական միգրանտների նկատմամբ և Ռուսաստանը շատ կոշտ է տրամադրված։ այդ քաղաքականությունն առաջ տանելու հարցում: Դրա համար ես վստահ եմ, որ մեր քաղաքացիների համար նորություն չի, և ՌԴ-ում գտնվողները, և Հայաստանում գտնվողները առնվազն այն չափով, որ չափով հնարավոր էր, տեղեկացված եղել են:

Խնդիր ունեցող քաղաքացիները ճիշտ կանեն արագ լքեն Ռուսաստանի տարածքը այլապես. Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը զգուշացնում է

Ուզում եմ ասել, որ սա գաղտնի որոշում չի, որ այսօր որոշեցին ու վաղը ուժի մեջ է մտնում: Թե ինչքանով այդ որոշումը կիրականացվի, չեմ կարող ասել, որովհետև արտաքսումը պետության հաշվին է տեղի ունենում, դա պետության համար լրացուցիչ ծախս է: Արդյոք պետությունը իր հաշվին այդքան արտաքսումներ կանի, միգուցև անի: Այս պահին դեռևս այն չափով, որ չափով օրենքը գործում էր մինչև հիմա, դրված էր այնպես, որ քաղաքացիներին կզգուշացնեն կամավոր վերադառնալ իրենց երկիր, այսինքն կամավոր-պարտադիր հեռանան: Չկատարելու դեպքում գյություն ունեն օտարերկրյա իրավախախտների պահման կետեր, կարծում եմ՝ առայժմ ժամանակավոր կտանեն այդ պահման կետերը, հետագայում արդեն արտաքսումը կկազմակերպեն: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կանեն այն քաղաքացիները, որոնք ունեն այդ խնդիրը, հնարավորինս արագ լքեն ՌԴ տարածքը, որովհետև այդ պահման վայրերում հայտնվելը բավականին ծանր է:

Խնդիր ունեցող քաղաքացիները ճիշտ կանեն արագ լքեն Ռուսաստանի տարածքը այլապես. Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը զգուշացնում է

Ռուսաստանում մեր գործընկերները, իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք պարբերաբար օգնում էին այդ պահման վայրերում գտնվողն օտարերկրացիներին, միշտ ասում էին, որ պայմանները շատ վատն են, մարդկանց բարոյահոգեբանական վիճակն է շատ ծանր, ցանկալի է, որ մարդը չհայտնվի այդտեղ: Եթե ունեն խախտում, ավելի լավ է ժամանակին լքեն ՌԴ տարածքը, որովհետև դա նաև հնարավորություն կտա առնվազն ժամանակ շահելու, իսկ արտաքսվելու դեպքում հնարավոր նույնիսկ ճանաչվեն անցանկալի անձ: Եթե տարածքը լքելու պահանջը չկատարեն, հնարավոր է ցմահ իրենց մուտքը այդ երկիր փակվի: Նման ծայրահեղությունից խուսափելու համար ճիշտ կլինի, որ ժամանակին դուրս կան երկրից: Ես վստահորեն կարող եմ ասել, որ մեր բոլոր քաղաքացիները, որոնք ունեն որևէ խախտում, իրենք գիտեն դրա մասին, գիտեն՝ ինչքան ժամանակ են էնտեղ գտնվում, իրենց միգրացիոն հաշվառման ժամկետը երբ է ավարտվում, պայմանագիրը երբ է ավարտվում: Ամեն ինչ շատ լավ գիտեն և ցանկացած մեկն էլ գիտի՝ ինքն ինչ իրավախախտում է իրականացրել, արդյոք կնկնի արտաքսման կամ մուտքի արգելքի տակ, թե ոչ:

Խնդիր ունեցող քաղաքացիները ճիշտ կանեն արագ լքեն Ռուսաստանի տարածքը այլապես. Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը զգուշացնում է

Նշվում էր, որ խոսքը մոտավորապես 60-70 հազար քաղաքացիների մասին է խոսքը:61 հազար ՀՀ քաղաքացիների առկայության մասին ՌԴ պաշտոնյաներն ասել են դեռևս հունիսին: Դրանից հետո այլ պաշտոնական թիվ չունենք, բայց ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ թիվը շատ ավելի մեծ է, որովհետև Բելառուսով Ռուսաստան գնացածները, որոնք այնտեղ գրանցված չեն, զգալիորեն մեծացնում են անօրինական ՌԴ-ում գտնվողների թիվը: Այդ 61 հազարը հունիսի թիվն էր, վստահորեն կարող եմ ասել, որ մինչև դեկտեմբեր այդ թիվը էլի աճած կլինի ոչ միայն Բելառուսից մտածների հաշվին, որոնք չեն երևում որևէ տեղ, այլ նաև ՌԴ-ում գրանցված և արդեն ժամկետանց փաստաթղթեր ունեցողների:

Խնդիր ունեցող քաղաքացիները ճիշտ կանեն արագ լքեն Ռուսաստանի տարածքը այլապես. Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը զգուշացնում է

Սա որքանո՞վ կմեծացնի Ռուսաստանում կոռուպցիոն ռիսկերը, որովհետև հայտնի է, որ բազմաթիվ միգրանտներ դիմում են միգրացիոն կառույցներին և ապօրինի միջոցներով փորձում օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ տարածքում: Բանը չի հասնի միգրացիոն ծառայություններին, իրենց փողոցում կանգնեցնող ոստիկանին կվճարեն ու կանցնեն առաջ, հնարավոր է և չբռնեն: Բայց թե դա քանի տոկոս կկազմի, չեմ կարող ասել, որովհետև իրենց վրա էլ թվային տվյալներ կան դրված: Այսինքն 100 տոկոսով խուսափել հնարավոր չի լինի, և շատերը ստիպված կլինեն վերադառնալ:

https://armbloginfo.ru/խնդիր-ունեցող-քաղաքացիները-ճիշտ-կանե/

Оставьте комментарий