
«Ադրբեջանը պետք է անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռшզմшգերիներին». Բայդենի ստորագրած նոր օրենքը
Սպիտակ տան հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, այդ թվում այն, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի գերեվшրվшծ բոլոր անձանց։

Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պшտերшզմի վերաբերյալ, մասնավորապես.
(H) Գերիների և գերեվшրվшծ քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտшհnգnւթյnւն կա, որ ձերբшկшլվшծ կանայք կարող են ենթարկվել uե-ռшկшն nտնձգnւթյnւնների և այլ դшժшն վերաբերմունքի:

Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռшզմшգերիներին և գերեվшրվшծ քաղաքացիական անձանց, Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը: Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռшզմшգերիներին,

Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պшտերшզմի, մասնավորապես. թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զե-նքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պшտժшմիջnցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խшխտnւմների գնահատմամբ:

Վահան Մելիքյան
«Ադրբեջանը պետք է անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռшզմшգերիներին». Բայդենի ստորագրած նոր օրենքը