Թուրքիայում Էրդողանի աջակիցները ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու մասին հայտարարել են . «Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ հրեա»

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցները շարունակում են իրենց կարծիքը հայտնել Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի մասին:

Թուրքիայի ամենամեծ քաղաքնեից մեկում Ստամբուլում հարցում է իրականացվել, թե ինչպիսի վերաբերմունք կա Քըլըչդարօղլուի նկատմամբ:

Իշխող կուսակցության համակերներից մեկը, այդ հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Քեմալ Քըլըչդարօղլուն դեմ է նամազին, նա դեմ է իսլամին, նա ամեն ինչին դեմ է: Նա հայ է»:

Այն հարցին, թե որտեղից գիտի այդ մասին, իշխանամետ կուսակցության աջակիցն ասել է.

«Հեռուստացույցով են այդ մասին ասել: Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ հրեա: Նա էլ հայի որդի է: Եվ մեր ժողովուրդը նրան ձայն է տալո՞ւ»:

Թուրքիայում Էրդողանի աջակիցները ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու մասին հայտարարել են . «Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ հրեա»

Оставьте комментарий