
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը կաթոլիկների Սուրբ Ծննդի պատվին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։ Այս մասին հաղորդում է «Ռուսառմինֆոն»:

Հյուպատոս Աղաևը պնդում է, որ Ադրբեջանն ունի «հին քրիստոնեական ժառանգություն», որպես իր խոսքի ապացույց՝ նա օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հին հայկական տաճարների լուսանկարները։
«Այս Սուրբ Ծննդյան օրը եկեք նայենք հին ադրբեջանական քրիստոնեական ժառանգության այս գեղեցիկ պատկերներին: Քրիստոնեությունը Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թվականին։ Այսօր հարյուր հազարավոր քրիստոնյաներ Ադրբեջանում ապրում են խաղաղ և ազատորեն հավատում են իրենց կրոնին»,- գրել է նա։

Ամերիկայի Հայ դшտի հանձնախումբը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի խոսքերի վրա։
Ադրբեջանի «Սուրբ Ծննդյան բացիկը» կեղծ պնդում է, որ իբր գոյություն ունեն «ադրբեջանական քրիստոնեական եկեղեցիներ», և որ Ադրբեջանը քրիստոնեական պետություն է դարձել 313 թվականին»,- գրել է Հայ դատի հանձնախումբը։
«Նասիմի Աղաևի հրատարակած նկարը պարունակում է 9-րդ դարի հայկական Դադիվանքի վանական համալիրի լուսանկարներն են , 10-րդ դարի հայկական Գանձասարի վանական համալիրի նկարները , Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքը , և XII դարի Սուրբ Եղիշեի եկեղեցին:
