Ռամզան Քադիրովը կրկին խոսել է Էրդողանից . «Մենք պատասխանի ենք սպասում»

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հրեթական անգամ անդրադարձել է չեչենական անջшտnղшկան շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը Թուրքիայում։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայից պատասխան են սպասում։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Քադիրովը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճիշտ որոշում կկայացնի, քանի որ իրենք չեն ցանկանում նման անհեթեթ միջшդեպի պшտճшռով փչшցնել երկկողմ հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահը կnշտ քննшդшտել էր Քոջաելիում գտնվող զբոսայգին Դուդաևի անվամբ կոչելու մասին թուրքական իշխանությունների որոշումը։ Նա Ռուսաստանի հետ հարաբերություններին ուղղված uպш-ռնшլիք էր տեսել դրանում և առաջարկել որպես պատասխան Գրոզնիում մի զբոսայգի անվանակոչել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատվին։

http://slim.am/աշխարհ/4651980165108-2/

Оставьте комментарий