
Խաղшքարտերը բшցվեցին. Ահա թե ինչու է Երևանը «օդ ու ջրի» պես պետք իշխանությանը

Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ խաղաքարտերը բացվեցին, սահմանադրության փոփոխության վերաբերյալ թեզերը դրվել են շրջանառության մեջ, հասկանալի է, որ իշխանությունը գնում է հանրաքվեի, որը ենթադրում է հերթական համապետական ընտրություններ: «Փաստինֆո»-ի եթերում նման դիտարկմամբ է հանդես եկել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ նոր ընտրությունների ժամանակ Երևանը «օդ ու ջրի» պես պետք է գալու իշխանությանը:

Միեւնույն ժամանակ բանախոսն արձանագրել է, որ քաղաքում հնարավոր չի լինելու որևէ բան փոխել, քանի որ Երևանը «ընդդիմադիր է դարձել». «Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Հայկ Մարությանը չխառնվեց ոչնչի, իսկ իշխանությանը պետք էր քաղաքի վարչական ռեսուրսն օգտագործել ընտրություններում: Այնպես չէ, որ Հայկ Մարությանը դեմ է աշխատել իրենց, պարզապես կողմ չի աշխատել, այդ պատճառով էլ հեռացրին նրան»,-ասել է Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև Հայկ Մարությանի վերջին ելույթին, որտեղ նա հիմնավորում էր իշխող ֆրակցիայից դուրս գալու պատճառները. «Եթե Հայկը սուտ խոսեր, կամ եթե նրա դեմ իշխանությունը բան ունենար, միանգամից մեջտեղ կհանեին»,- նշել է Կարեն Քոչարյանը: Բանախոսը չի բացառել, որ Արևմուտքը փորձում է Հայկ Մարությանից ստանալ Նիկոլ Փաշինյանի համար կեղծ հակառակորդ, քանի որ, ըստ Քոչարյանի, Հայկ Մարությանը հանրության շրջանում որոշակի վարկանիշ ունի։

«Հայկ Մարությանն ամեն ինչ արեց, որ քաղաքականություն չմտնի, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Մարությանը քաղաքական ֆիգուր դառնա: Եթե Մարությանը մտնի քաղաքականություն, չի բացառվում, որ Զելենսկու ճանապարհն անցնի»,- նկատել է Կարեն Քոչարյանը:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների մասին՝ քաղտեխնոլոգն արձանագրել է, որ հունվարից նոր քաղաքական գործընթացներ են սպասվում, շատ քաղաքական ուժեր կակտիվանան. «Արտահերթ ընտրություններով և ՏԻՄ ընտրություններով ոչինչ չավարտվեց, սրանք ավելի շատ ստարտ էին, «ժուռնալը», որովհետև թե՛ հայ թուրքական հարաբերությունները, թե՛ դեմարկացիան և դելիմիտացիան նոր քաղաքական հոսանքներ են գեներացնելու»,-ասաց Կարեն Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում
https://armbloginfo.ru/խաղшքարտերը-բшցվեցին-ահա-թե-ինչու-է-եր/