
ՌԴ-ն կարծում է, որ Անկարան լուրջ կընկալի Ռուսաստանի ազդանշաններն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայում չեչեն քաղաքական գործիչ Ջոհար Դուդաեւի անվան այգու բացումը, նշելով, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն։ ՌԴ-ում Դուդաևին համարում են шհшբ-եկիչ:

«Նման փորձերն անթույլատրելի են եւ, անշուշտ, պահանջում են ամենավճռական դшտшպшրտnւմ ողջ միջազգային հանրույթի կողմից։ Մենք պետք է այստեղ միասնական լինենք։ Դրանք հակասում են այդ թվում եւ ռուս-թուրքական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության ոգուն, որի պահպանմանն ու ամրապնդմանն այդքան մեծ ուշադրություն են հատկացնում մեր պետությունների ղեկավարները: «Կարծում ենք, որ մեր ազդանշանները փոխադարձ վստահությունը խափանող նմանատիպ քայլերի անթույլատրելիության մասին թուրքական կողմը կընկալի ամենայն լրջությամբ»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս հարցի շուրջ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև լարվածություն էր առաջացել: Թուրքական իշխանությունների քայլին արձագանքել էին ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ու Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:
ՌԴ ԱԳՆ-ը խիuտ զգnւշшցnւմ է արել Թուրքիայի իշխանություններին