Հայաստանի որոշ բնակավայրերում ջերմաստիճանը կիջնի մինչև -34 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է , որ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սպասվում է սաստիկ սառնամանիք։

Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում , լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Հայաստանի որոշ բնակավայրերում ջերմաստիճանը կիջնի մինչև -34 աստիճան

Оставьте комментарий