Ալիևի կոկորդին է մնացել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Արցախ . Ադրբեջանում բողոքի նոտա են հղել Ֆրանսիային

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հինգշաբթի օրը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ նոտան դիվանագետին է ներկայացվել դեկտեմբերին Ստեփանակերտ այց կատարած Իլ-դո-Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի կապակցությամբ:

«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ֆրանսիացի քաղաքական գործիչների Արցախյան այցը ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության դեմ։ Այդ կապակցությամբ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և նրան հանձնվել է բողոքի նոտա»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշենք , որ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար ՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Արցախ , այդ մասին հայտնել էր Վալերի Պեկրեսը տեղադրելով լուսանկարներ:

Բացի այդ Վալերի Պեկրեսը այց էր կատարել Եռաբլուր ՝ ծաղիկներ խոնհարել Արցախյան պшտերшզմի հերոսների շիրիմներին , նաև այց կատարել Ծիծեռնակաբերդ , հարգանքի տուրք մատուցելով 1915 թ.-ի ցեղшս-պանության զ-nհերի հիշատակին:

Իր հերթին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել էր Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել էր, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները եւ քաղաքական սերտ փոխգործակցությունը:

Դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ընդունել էր Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

http://slim.am/հայաստան/64519840165108/

Оставьте комментарий