Եկել է պարզ խոսելու ժամանակը… որտեղ են ու ինչով են զբաղված պш տերազմի օրերին Արցախից ճողոպրած զինվորականները, որոնք… Նվեր Մնացականյանի դիպուկ մեկ րոպեն

Կարծես նոր խորհրդարանի քաղաքական լիբրետոն է ուրվագծվում: Հավանաբար մի արարով կստեղծվի մեր պարտության шռեղծվածը ուսումնասիրող, մյուսով՝ ԱՀ հարցով հանձնաժողովներ: Շատ լավ է,

որովհետև երկու դեպքում էլ ջուր ծե ծելու ժամանակը սպառված է, թե մեր թե աշխարհից մեզ լսող ականջների համար եկել է պարզ խոսելու, ավելի ճիշտ ընտրելու ժամը. Բացել ճշմարտության ուղեփակոցը, թե նորից անդամագրվել մարտի մեկի

կամ ապրիլյան հանձնաժողովների ճակատագրին: Ամեն դեպքում, շատ ցш վոտ ընտրություն է լինելու: Մինչ այդ, գոնե կասեք, որտեղ են ու ինչով են զբաղված պш տերազմի թեժ օրերին Արցախից ճո ղոպրած զինվորականները,

պաշտոնյաներն ու նրանց ընտանիքները, որոնք երևի այժմ էլ սոցիալական նպաստներ են ստանում որպես պш տերազմից տուժածներ: Կանչեք ՀՀ-ի խորհրդարան Արցախի նախագահին, ու այդ արատավոր ցուցակը նրա ձեռքին է: Եթե նույնիսկ չգիտեք դրա քաղաքական

գինը, արեք դա հանուն պետության արժանապատվության, հակառակ դեպքում կստանաք ճակատագրի հերթական հեգնանքը, երբ պш տերազմից թռածները առանց ամոթի կհանդգնեն պատմել եկող սերնդին պш տերազմի և իրենց հերոսական մասնակցության մասին…

Оставьте комментарий