
Տիգրան Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հայկ Մարությանը քաղաքական տհասության մաստեր կլաս արեց։
Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչ է քաղաքականությունը, ինչ է քաղաքական գործունեությունը, քաղաքական գործիչը, այնպես ինչպես դրանց իմաստը չեն հասկանում նախկին ու ներկա քաղաքական պաշտոն զբաղեցնողների գերակշիռ մասը։
Այն, որ նա չհաջողված քաղաքապետ էր, չհաջողված տնտեսվար, Երևան քաղաքի ապականումը շարունակող, կարող եմ ժամերով ու կետ առ կետ ապացուցել յուրաքանյուր ցանկացողի։ Մտահոգությունս այլ է։
Հայաստանում արդեն չգրված օրենք է դարձել. ամեն նոր եկող ավելի վատն է լինում, քան նախորդները։
«Հայկ Մարությանը քաղաքական տհասության մաստեր կլաս արեց»․ Տիգրան Սահակյան