
Հունաստանում վերջին տաս տարում փակվել են 126 թուրքական դպրոցներ այս մասին հաղորդում է «Դեյլի Սաբահ»-ը:

Հունաստանում փոքրամասնությունների դպրոցների խորհրդի միության ղեկավար Ահմեթ Քարանը նշել է, որ համայնքի կողմից վերջերս տեղի ունեցած բnղnքի ակցիան արձագանքն էր Հունաստանի իշխանությունների կողմից թուրքական փոքրամասնության դպրոցների փակմանը:
«Փոքրամասնությունների կրթության կարգավիճակը ուրվագծված է Լոզանի պայմանագրով և Թուրքիայի և Հունաստանի միջև ստորագրված մի շարք մշակութային արձանագրություններով և կրթական համաձայնագրերով», – ասել է Ահմեթ Քարանը:

«Տաս տարի առաջ մենք ունեինք 229 փոքրամասնությունների դպրոցներ , այժմ ունենք ընդամենը 103» հավելելով, որ Հունաստանի կառավարությունը թույլ չի տալիս թուրքերին նոր դպրոցներ բացել։
