Կարեն Վարդանյանը 100 մլն դրամի 11 բժշկական սարքավորում է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին . (տեսանյութ)

Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:

Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության կյանք փրկող գերժամանակակից 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր մակարդակով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է:

Կարեն Վարդանյանը 100 մլն դրամի 11 բժշկական սարքավորում է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին . (տեսանյութ)

Оставьте комментарий