Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայից խաղողի և նուռի ներկրումը

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ռոսպոտրեբնադզորը նոյեմբերի 17-ից դադարեցրել է նռան և խաղողի ներկրումը Թուրքիայից: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը Թուրքիայից և Իրանից 33 արտադրողի գյուղատնտեսական ապրանքներ 6 տեսակ է հայտնաբերվել, որոնք պարունակում են 12 թունաքիմիկատների մնացորդային քանակություն, որոնցից 10-ը Ռուսաստանում արգելված են։

Ընդգծվում է, որ ներկրման արգելման պատճառով 60 հազար տոննա թուրքական խաղող և ավելի քան 10 հազար տոննա նուռ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տվել ներկրել։

Նշենք , որ արդեն մի քանի ամիս է Ռուսաստանը Թուրքիայից դադարեցրել է ներկրումը նաև լիմոնի , պղպեղի , մանդարինի և լոլիկի:

http://slim.am/աշխարհ/461540981650118/

Оставьте комментарий