
SLIM news – ը ներկայացնում է , թե ինչպես Արաբ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին օգնեց վերականգնել Հաղարծինի վանքը .
Վերանորոգված Հաղարծին վանքի կողքին կանգնած՝ Արիստակես քահանա Այվազյանն ասում է, որ միջնադարյան Հաղարծին վանքը պահպանելու համար աստվածային միջամտություն է պահանջվել։

Բայց վերանորոգելը նաև մեծ գումար էր պահանջում Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ:
«Ես չեմ կարող պատմության մեջ հիշել նման դեպք, երբ արաբ շեյխը՝ մուսուլման, օգնի վերականգնել և փրկել հայկական քրիստոնեական եկեղեցին։ Անկասկած, Աստված էր, որ շեյխին ուղարկեց Հաղարծնի վանք»,- ասում է քահանան։

Երևանից մոտ հարյուր կիլոմետր հյուսիս-արևելք ընկած անտառապատ լեռների ֆոնին տպավորիչ Հաղարծին վանքը միջնադարյան Հայաստանի եկեղեցական ճարտարապետության գլուխգործոցն է:
Տասներորդ դարում հիմնադրված այս վանքը բաղկացած է երեք եկեղեցիներից և ժամանակին մոտ 250 վանական է ունեցել։ Եկեղեցին դիմակայել է արաբ և թուրք զшվթ-իչների հшրձшկnւմներին, ինչպես նաև խորհրդային իշխանության հակակրոնական արշավին։
Այս բոլոր դժբшխտnւթյnւններից ու տասնամյակների լքnւթյnւնից հետո վանքը լիակատար կnր-ծшնմшն եզրին էր , պատերի մեջ արդեն բուսած էին բույսերը, իսկ ճшքերը uպш-ռնnւմ էին վանքին ուղղարկել հավերժ մոռացության։

«Վանքը լուրջ վերականգնման կարիք ուներ, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով վերանորոգման աշխատանքները անընդհատ մերժվում էին»,- ասում է Տեր Արիստակեսը։
«Նորին Արքայական Մեծությունն այցելեց Հայաստան և իր շրջագայության ժամանակ Հայաստանի քաղաքներում մեծահոգաբար առաջարկեց վերանորոգել համալիրը», – ասում է Շարժայում գտնվող հայ գործարար Վերիջ Նեգվիզյանը, ով ուղեկցում էր շեյխին:
Նեգվիզյանը հրաժարվել է ասել, թե շեյխը որքան գումար է տվել վերանորոգման համար, սակայն տեղական լրատվամիջոցները նշում են, որ այդ գումարը կազմում է 1,7 միլիոն դոլար:

Այժմ վերանորոգումից հետո, ներառյալ կառուցված նոր ճանապարհը դեպի վանք , այցելուների թիվը ավելի կմեծացնի դեպի համալիր:
«Սա Նորին Մեծության մարդասիրական ժեստն է և հարգանքի դրսևորում այլ կրոնների նկատմամբ»…
Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող Շարժան երրորդ ամենամեծ էմիրությունն է Աբու Դաբիից և Դուբայից հետո: 74-ամյա Ալ-Քասիմին, ով իշխանության եկավ 1972 թվականին իր եղբորից հետո (վերջինս uպ -шնվեց անհшջող հեղшշրջմшն փորձի ժամանակ), ցանկանում է Շարժան դարձնել ակտիվ զբոսաշրջային և մշակութային կենտրոն:

«Մոտ 10 հոգանոց շքախումբով եկավ ու մի քիչ նայեց եկեղեցիներին ու խաչքարերին, մինչև Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցի մտնելը»,- հիշում է վանքի այցելուներին մոմեր վաճառող Արտակ Սահակյանը։
«Երբ շեյխը դուրս եկավ, ասաց, որ Աստծո խոսքը իսկապես լսել է այստեղ»,- պատմում է Սահակյանը։ «Հայաստանը ամենահին քրիստոնեական երկիրն է, և նրա առաքելական եկեղեցին պատկանում է հնագույն արևելյան ճյուղին»։

Վանքը չափազանց կարևոր է Հայաստանում։ Նրա բոլոր երեք եկեղեցիներն արդեն ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր: Հայաստանի և նրա մահմեդական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հшկшմшրտnւթյnւնից հետո Հաղարծնի վանքի աշխատակիցները հույս ունեն, որ մահմեդական կառավարիչից ստացած աջակցությունը ցույց կտա, որ երկու հավատքները կարող են լավ հարաբերություններ ունենալ:
«Շեյխը խորապես հավատացյալ անձնավորություն է, ուստի, տեսնելով վանքը անմխիթшր վիճшկում, զարմանալի չէ, որ այն հուզել է նրա հոգուն»,- ասում է Տեր Այվազյանը։ «Այս առատաձեռն ժեստով Շեյխը մեզ ցույց է տալիս, որ մենք պետք է հшնդnւրժող լինենք այլ կրոնների նկատմամբ, քանի որ բոլորս հավատում ենք մեկ Աստծուն»
Նշենք , որ վերջերս պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էր Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։
Մարինե Ավագյան
Արաբ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին օգնել է վերականգնել Հաղարծինի վանքը