
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անարդար է համարել, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ալիեւը հարցազրույց է տվել իտալական թերթին։
«Տարբերությունը մոտ քսանապատիկ է։ Արդյո՞ք սա արդար է: Ոչ։ Արդյո՞ք սա արտացոլում է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե անգամ մի կողմ դնենք ազատագրված տարածքներում հայկական կողմի իրականացրած uшր-uшփելի шվե-րшծnւթյnւնները եւ նայենք երկու երկրների բնակչությանը, ապա կարելի է ավելի քան հնգապատիկ տարբերություն տեսնել՝ Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է, իսկ Հայաստանինը՝ 2 միլիոն»,- ասել է Ալիեւը։

Նա հայտարարել է, թե ցանկանում է, որ «մոտեցումը հիմնված լինի ընդհանուր չափանիշների վրա»․ «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով եւ նույն ծավալով ինչպես Հայաստանին»։
Ալիևը Եվրամիությանը մեղшդրել է . Արդյո՞ք սա արդար է Հայաստանին՝ 2,6 միլիարդ դոլար, Ադրբեջանին՝140 միլիոն դոլար