
Եվ հենց սա էր պատճառը, որ մի շաբաթ առաջ ՌԴ-ն պահանջել էր մեզնից խնդրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ դառնալ, քանի որ տեղյակ էր, որ․ Արամ Սարգսյանի դիպուկ գրառումը

Արամ Սարգսյանն իր էջում գրել է. Անդրադարձ Բրյուսելին. Եվրախորհդի նախագահի՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ ՀՀ-ի վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի Բրյուսելի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի խնդիրը որոնելը վաղաժամ է, թեև չի բացառվում, որ թե առանձին, և թե համատեղ քնն արկումների ժամանակ հարցին անդրադարձ եղել է: Այս իրավիճակում Արցախի կարգավիճակի հարցը քննարկելը անիմաստ է՝ կողմերը պատրաստ չեն: Խնդիրը Եվրոմիությանը փորձում է պահել եղած ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում, ուր, բնականաբար, Լաչինում մաքսակետ չկա: Թե Եվրոմիությանը, թե ռուս զինվորականներին ձեռնտու չէ մաքսակետը։ ԵՄ-ն փոքր քայլերով խնդրի լուծման կողմնակից է ու ԵԳ-ի բացումը այդ մոտեցման շրջանակի մեջ է, ինչի մասին գրեթե մշտապես ես խոսել եմ։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակով վստահաբար որևէ մեկը կոնկրետ որոշում չունի ու ամենայն հավանականությամբ այն դեռ երկար կմնա չճանաչված, ոնց թուրքական Կիպրոսը։ Անկախ այն բանից՝ թե մենք մեզ ոնց կպահենք, Արևմուտքն այստեղից գնացողը չէ, եթե, բնականաբար, մենք ռուսների ճն շմամբ անկապ թղթեր չստորագրենք՝ միֆական միութենական երկիր կազմ մտնելու, որի ջատագովն է օրվա խորհրդարանական ընդդիմությունը: Կրեմլը շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ կովկասյան երեք երկրներն էլ թեքվելու են Արևմուտք և Արցախի խնդրով և Ադրբեջանով ճն շում է ՀՀ-ին, որ արագ մտցնի Ռուսաստանք կազմի մեջ։ Բնականաբար դրան դեմ է նաև Թուրքիան ու այս կետում է, որ հայ-թուրքական ուղիղ, առանց միջնորդի կապը լինում է կարևոր։ Սա էր պատճառը նաև, որ մի շաբաթ առաջ Կրեմլը պահանջել էր մեզնից խնդրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ լինել, քանի որ տեղյակ էր, որ Բայդենը հորդորել է Էրդողանին ՀՀ-ի հետ սահմանը բացել և վաղ թե ուշ հայերը թուրքերի հետ ուղիղ շփվելու են: Բրյուսելում Ալիևի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հար ված էր Ռուսաստանի պա տրանքներին, թե Ադրբեջանը, հեռանկարում նաև Անկարան, լինելու են ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ: Երբևէ չեն դառնալու՝ դա չի բխում նրանց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էներգետիկ շահերից:

Դրա տեղը Նիկոլ Փաշինյանի՝ Ստոլտենբերգին չհանդիպելը վկայում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պակասը, քանի որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը նշանակում է Անկարայից՝ Արցախի և Հայաստանի անվտ անգության սպառնալիքի կանխում, որը չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել Ռուսաստանը: Բրյուսելի հանդիպումները նաև բացահայտում են Հայաստանի և Արցախի այս պահի խնդիրները. 1.Ազատվել ՀՀ-ի ինքնիշխանության թերարժեքության դրսևորումներից՝ վարելով ՀՀ-ի և Արցախի շահերից բխ ող արտաքին քաղաքականություն: 2.ՀՀ-ի ներքին կայունությունը ապահովել՝ չեզոքացնելով պետությունում գործող հինգերորդ շարասյուները, որոնց նպատակը ոչ միայն իշխանափոխությունն է, այլ նաև՝ հրաժարումը ՀՀ անկախությունից և ՌԴ-ի կազմ մտնելը: 3. Արագ ժամանակակից սպառազ ինություն գնել Արևմուտքից կամ այն պետություններից, որ ունեն

այդ զ ենքերը՝ մեր անվտ անգության ապահովումը մեր և բացառապես մեր շահերից է բխ ում ու մենք պիտի ապահովենք: 4.Վերջապես սկսել տնտեսության կառուցվածքի փոփոխությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով ու կառավարության կառուցվածքում: Այս տեմպերով ու այս մտայնությամբ մեր տնտեսությունը ոչ միայն բանակ չի պահի, այլև՝ երկիր: 5.Փոխելմթնոլորտը երկրում՝ մի տարին տուրբուլենտության բավարար ժամանակ էր՝ վերջ դնելու արմագ եդոնի կանխատեսումներին ո. սկսելու զարգացման ծրագրեր: 6.Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պիտի լուծվի՝ սա աներկբա է, և մենք շարունակ այս հարցը պետք է պահենք ՝ արագ լուծում չակնկալելով, սակայն քայլեր ձեռնարկելով ԼՂԻՄ-ի վերականգնման, որ միանգամայն հնարավոր է: 7.Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը անհրաժեշտ քայլ է՝ չշտա պելով ու աշխատելով Արևմուտքի հետ: Դա փոխելու է ՀՀ-ի կարգավիճակը աշխարհի մեջ՝ մեր երկիրը դшրձնելով ավելի գր ավիչ իբրև հաղորդակցության ճանապարհ և ներդրումների հեռանկարային վայր: Արшմ Սարգսյան «Հանրապետություն» կուսակցության նախագահ
https://armbloginfo.ru/եվ-հենց-սա-էր-պատճառը-որ-մի-շաբաթ-առաջ-ռ/