Ֆրանսիայի Սենատը վավերացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խմբի ստեղծումը

Ֆրանսիայի սենատոր Բրունո Ռետայոնը տեղեկացնում է , որ Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով կստեղծվի խումբ , այս մասին սենատորը գրել է իր Թվիթերյան էջում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո Սենատը վավերացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային տեղեկատվական խմբի ստեղծումը՝ որը ավելի կամրապնդի մեր գործողությունները ի նպաստ խաղաղության։» , – գրել է սենատոր Բրունո Ռետայոնը:

Նշենք , որ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն օրեր առաջ հայտարարել էր.

«Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում шգր-եunրի և шգր-եuիшյի ենթարկվածի, ցեղшս-պшնի և ցեղшս-պшնվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ»,- ասել էր Բուայեն:

Ֆրանսիայի Սենատը վավերացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խմբի ստեղծումը

Оставьте комментарий