
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրելով Ֆրանսիան երբեք չի լքի հայերին , նշենք , որ գրառումը Ֆրանսիայի նախագահը կատարել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո.
«Մենք երբեք չենք լքի հայերին: Մենք միշտ լուծումներ ենք փնտրելու կայուն խաղաղության համար: Կոչ եմ անում, որ տոնական այս օրերը դառնա մարդասիրական առաջընթացի և հաշտեցման շրջան»:

Նշենք , որ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։
