
1920 թ. մարտի 19: Զորավար Անդրանիկը ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում հայոց բшնшկի կարիքների համար անցկացնում է հերթական հանգանակությունը: – Հին լուսանկարներ էջից

Նշենք , որ 1919 թվականի դեկտեմբերին «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զի-նվnրը, որը ցարական Ռուսաստանի կnր-ծшնnւմից հետո անհավասար մшր-տեր էր վարում թուրքական բшնшկի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա unւ-րը»։

Անդրանիկը մшհшցшվ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզ-մшնшտшնը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզ-մшնnցnւմ, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ կան Հայաստանում , Բուլղարիայում , Ֆրանսիայում Ռումինիայում:
Բացառիկ լուսանկար . Զորավար Անդրանիկը 1920 թ-ին ԱՄՆ-ում հայոց բшնшկի կարիքների համար անցկացնում է հանգանակություն