ԱՄՆ-ն առևտրային սահմանափակումներ կսահմանի Թուրքիայի և ևս մի քանի երկրների ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողությունների համար, Միացյալ Նահանգների Առևտրի նախարարությունը սահմանափակումներ կսահմանի Թուրքիայի , Չինաստանի , Մալայզիայի և Վրաստանի 37 ընկերությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այդ 37 կազմակերպությունները ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվել են որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող», – ասվում է Առևտրի նախարարության փաստաթղթում, որը կհրապարակվի ուրբաթ օրը դաշնային ռեգիստրում:

Նշվում է, որ խոսքը գնում է Չինաստանի, Վրաստանի, Մալայզիայի և Թուրքիայի ընկերությունների մասին։

http://slim.am/աշխարհ/1654109801651018/

Оставьте комментарий