«Հինգ հազար ազնվագույն հայորդիների արյո՞ւնն էին թուրքերը գնահատել ձեզ շպրտվող ողորմություն֊եղբայրությունը»

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Չի լինելու, հայը թուրքին չի ներելու… Ինձ արդեն երկար ժամանակ ասում են, թե Ժիրայր Լիպարիտյան կոչված մարդը խելացի է, լսեք նրան. ահա, թե ինչ կասեմ ես նրան ու նրա գաղափարակից լտպականներին ու իրենց ծնունդ նիկոլաղանդավորներին֊ երբ որ ձեր զավակների կյանքը կնվիեք այս հողի համար, այն օրն էլ կվաստակեք իրավունք խոսելու այս հողի ճակատագրի մասին, իսկ հիմա՝ չհամարձակվեք անգամ երազել, թե մենք՝ հայերս երբևէ կներենք կամ կհաշտվենք թուրքերի ու ձեզ նման թրքասերվածների հետ։

Եթե անգամ այսօր Հայաստանում չգտնվեն այքան հայորդիներ, որ շարունակեն մեր որդիների պայքարը, ապա նրանց մեծացող զավակներն են մի օր բարձրացնելու պայքրի դրոշը։

Ձեռքներդ հեռու Հայաստանից, անհայրենիք ստահակներ, գնացեք գրողի ծոցը ձեր ազգակից թուրքերի հետ և գուրգուրեք իրար ինչքան կուզեք, հինգ հազար ազնվագույն հայորդիների արյո՞ւնն էին թուրքերը գնահատել ձեզ շպրտվող ողորմություն֊ եղբայրությունը, փորածախ մուրացիկներ, բավական է, էլ ուժ չկա ձեր տեսակին հանդուրժելու»։

http://www.asekose.am/am/post/hing-hazar-aznvagouyn-hayordineri-aryounn-ein-tourqere-gnahatel-cez-sprtvox-oxormoutyounexbayroutyoune

Оставьте комментарий