Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի հակահայկական միջոցառումը

Մարդկության դեմ հանցագործությունները կոռուպցիայի միջազգային տարածման պատճառով թաքցվում են միջազգային հարթակներում: Հայաստանի գլխավոր դատախազի ելույթից հատված է Եգիպտոսում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում:

Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է համաժողովի հարթակն օգտագործել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կառույցներին վարկաբեկելու համար, նպատակ ունենալով պիտակավորել հայկական կազմակերպությունները՝ որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կառույցներ, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայացնել որպես անջատողականություն և ահաբեկչություն:

Նստաշրջանին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը և վերահաստատել կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության խորացման հարցում Հայաստանի դատախազության պատրաստակամությունը:

Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի հակահայկական միջոցառումը

Оставьте комментарий