Թուրքիայում վրդnվմnւնքnվ են լուսաբանում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայանպաստ հայտարարությունները

Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդnվմnւնքnվ են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծшյրшհեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղաս-պանության հուշահամալիր կատարած այցին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։

«Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշ-նшմի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կшխ-վшծ մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պшտшնդшռվшծ։

«Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշ-նшմnւթյnւն դրսևորելու միջոցով»,-նշել է թուրքական թերթը։

http://slim.am/աշխարհ/16354980165108/

Оставьте комментарий