«2020 թ. Ադրբեջանը և Թուրքիան չհրահրված պատերազմ սկսեցին Արցախի ու Հայաստանի դեմ ». ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ

«2020 թվականին Ադրբեջանը և Թուրքիան չհրահրված պատերազմ սկսեցին Արցախի և Հայաստանի դեմ՝ խլելով ավելի քան 6000 մարդու կյանք և տեղահանելով առնվազն 90000 էթնիկ հայերի»,- այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն:

«Մնում են հազարավոր չպայթած զինամթերք, որոնք մահացու վտանգ են ներկայացնում տուն վերադառնալ ցանկացող ընտանիքների համար:

Կոնգրեսական Ջեքի Սփիերը և ես մեր 33 գործընկերների հետ նամակ ենք հղել՝ հաջակցություն ականազերծման ոլորտում Արցախը 2022 թ. ֆինանսական տարվա հատկացումների մասին օրենսդրության մեջ ընդգրկելու։ Այդ միջոցներն անհրաժեշտ են Արցախը մահաբեր պայթուցիկ նյութերից մաքրելու կարևոր աշխատանքներն ավարտելու համար»,- գրել է Էշուն։

«2020 թ. Ադրբեջանը և Թուրքիան չհրահրված պատերազմ սկսեցին Արցախի ու Հայաստանի դեմ ». ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ

Оставьте комментарий