
Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում կատարվեց ծնունդով տեղերցի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Վահե Մանասերյանի հոգեհանգստյան կարգը:
Նշենք, որ Վահե Մանասերյանը զոհվել էր դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում։ Վահեն զորացրվելու էր 2 ամսից, տան միակ որդին էր, ունի իրենից մեծ 2 քույր:
Վահե Մանասերյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին:
