
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
Հիշեցնենք, որ այսօր՝ Ժամը 16։25-ից սկսած, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է. վիրավորում է ստացել երկու զինծառայող ՊՆ