Ահա թե ինչու է Մոսկվան 3+3 հանդիպումը նշանակել դեկտեմբերի 10-ին․ Օրը պատահական չէ ընտրված

Ահա թե ինչու է Մոսկվան 3+3 հանդիպումը նշանակել դեկտեմբերի 10-ին․ Օրը պատահական չէ ընտրված

Ահա թե ինչու է Մոսկվան 3+3 հանդիպումը նշանակել դեկտեմբերի 10-ին․ Օրը պատահական չէ ընտրված

3 + 3 հարթակի առաջին հանդիպումը, որին Հայաստանը կմասնակցի, իսկ Վրաստանը ոչ, կկայանա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այս մասին գոհունակությամբ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը, իսկ երեկ Հայաստանի մասնակցության մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ հանդիպումը լինելու է փոխարտգործնախարարների մակարդակով, և Հայաստանը հարթակին կմասնակցի այն պայմանով, եթե այնտեղ չքննարկվեն այլ ձևաչափերի իրավասության ներքո գտնվող հարցեր։

Ահա թե ինչու է Մոսկվան 3+3 հանդիպումը նշանակել դեկտեմբերի 10-ին․ Օրը պատահական չէ ընտրված

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։ Այդ օրը տեղի կունենա նախագահ Ջո Բայդենի հրավիրած «ժողովրդավարությունների գագաթնաժողովը», որին Նիկոլ Փաշինյանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը։ Գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է ավտորիտարիզմի դեմ պայքարը, հրավիրված չեն Ռուսաստանը, Թուրքիան, Բաքուն և Իրանը, իսկ Վրաստանն ու Հայաստանը ստացել են հրավերներ։

Ահա թե ինչու է Մոսկվան 3+3 հանդիպումը նշանակել դեկտեմբերի 10-ին․ Օրը պատահական չէ ընտրված

Դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ ընթերցմամբ կքննարկի Հայոց ցեղաս պանության ճանաչման մասին բանաձևը։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է միաձայն։ Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության և 1991 թվականի հանրաքվեի օրն է, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին, թեև Հայաստանի և Արցախի խորհրդարանների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը ոչ ոք չի չեղարկել։

Ահա թե ինչու է Մոսկվան 3+3 հանդիպումը նշանակել դեկտեմբերի 10-ին․ Օրը պատահական չէ ընտրված

Պատահական չէ, որ Մոսկվան 3 + 3 հանդիպումը նշանակել է դեկտեմբերի 10-ին։ Մոսկվան և Անկարան ուզում են ցույց տալ, որ Հայաստանը ոչ թե քաղաքակիրթ աշխարհի հետ է, որն ունի իրավունքներ, այլ տարածաշրջանային «բ անդայի», և այս տարածաշրջանը ղեկավարվում է ոչ թե միջազգային իրավունքով, այլ հետնամուտքից՝ Մոսկվայում և Անկարայում կայացված հանցավոր որոշումներով։ 3+3-ը Արցախի հարցի փակման, Հայաստանի դեմ հանցագործությունները «լեգիտիմացնելու» ռուս-թուրքական ձեւաչափ է։ Դեկտեմբերի 10-ին հայ պաշտոնյաների ներկայությունը Մոսկվայում, այլ ոչ թե Ստեփանակերտում՝ Անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված միջոցառումներին, կդառնա քաղաքական անմեղսունակության և ազգային դավաճանության ցուցիչ։

https://armbloginfo.ru/ահա-թե-ինչու-է-մոսկվան-33-հանդիպումը-նշա/

Оставьте комментарий