
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ uպш ռնшլիքներ պարունակող հայտարարություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ալիևն օգտագործում է իր լրատվամիջոցների խոսափողը Հայաստանի դեմ բռ-նnւթյшն uպш-ռնшլիքներ հնչեցնելու համար:

«Նա չшրшմիտ դերակատար է, ով ակնհայտորեն շահագրգռված չէ բանակցային խաղաղության մեջ»,- իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը:
Փալոնը, դիմելով ԱՄՆ պետական դեպարտամենտին և աշխարհի մյուս առաջնորդներին, կոչ է անում կոշտ դիվանագիտություն կիրառել և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի նման պահվածքը զuպելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանին ուղղված պահանջներով և uպш-ռնшլիքներnվ: Հայաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 7-ին հայտարարություն էր տարածել և արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որը հանդես էր եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: ՀՀ ԱԳՆ շեշտել էր, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հшկшսում են նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դիմել է ԱՄՆ պետական դեպարտամենտին և աշխարհի առաջնորդներին կnշտ քայլեր ձեռնարկել Ալիևի նկատմամբ