Ինչու են դաշնակցական երիտասարդները ծեծի ենթարկվել ԱԺ-ում․ նոր մանրամասներ

Ինչպես հայտնեցինք, քիչ առաջ ԱԺ-ում ծեծկռտուք է եղել, մեզ հաջողվել է  բացառիկ մանրամասներ ճշտել միջադեպից։ Մեզ  հասած  հավաստի տեղեկությունների համաձայն միջադեպը հրահրվել է դաշնակցական երիտասարդների կողմից, ովքեր միջանցքով անցնող ՔՊ-ական պատգամավորների հասցեին ռեպլիկներ են թողել, իսկ վերջիններիս  արձագանքից հետո հայհոյանքներ են հնչեցրել։

Սակայն ամենն այսքանով չի ավարտվել, միջադեպի արդյունքում դաշնակցական երիտասարդները ծեծի են ենթարկվել։ Ի դեպ վերջիններիս շարքերում է նաև ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, ով անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Ինչու են դաշնակցական երիտասարդները ծեծի ենթարկվել ԱԺ-ում․ նոր մանրամասներ

Оставьте комментарий