
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ջորջ Քլունին մերժել է «Թուրքական Ավիաուղիներ»-ի 35 միլիոն դոլարանոց գովազդը:
Ինչպես ասվում է, յուրաքանչյուրն աշխատանք ունի իր գինը, սակայն Ջորջ Քլունին պատրաստ է վիճել այս մտքի հետ։ Իր նոր հարցազրույցում Հոլիվուդյան դերասանը հայտնել է, որ հրաժարվել է մեծ հոնորարից, որը կընդուներ յուրաքանչյուր այլ մարդ:

«Ինձ առաջարկեցին 35 միլիոն դոլար ավիաընկերության մեկ օրվա գովազդի համար: Ես և կինս որոշեցինք, որ դա չարժի նրանց համար անել: Իմ քայլը պայմանավորված էր մի երկրի շնորհիվ, որը թեև դաշնակից է մեզ , բայց այն շատ կասկածելի ։ Ուստի մտածեցի, որ եթե ինձանից թեկուզ մեկ րոպե է պահանջվում նման գումար ստանալու համար , միևնույն է չարժե»,- ասել է Հոլիվուդյան աստղը , ով նախկինում չի անտեսել նման շահութաբեր գովազդային նախագծերը:
Օրինակ, հոլիվուդյան դերասանը մոտ երկու տասնամյակ ներկայացրել էր «Նեսպրեսսո» ապրանքանիշը և 40 միլիոն դոլար է վաստակել , սակայն այս անգամ Ջորջը որոշել է քննարկել իր սիրելի կնոջ Ամալ Քլունիի հետ , ով նաև և իր փաստաբանն է , և զույգը միաձայն որոշել է մերժել այդ երկրի ավիաուղիներին:

Ճիշտ է Քլունին չի նշել ավիաընկերության անունը և երկիրը, սակայն ամերիկյան լրատվամիջոցներ պարզել են , որ դա Թուրքիայի «Թուրքական ավիաուղիներ»-ի մասին է:
Ջորջ Քլունին մերժել է «Թուրքական Ավիաուղիներ»-ի 35 միլիոն դոլարանոց գովազդը