
Մալխաս Ամոյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակը՝ 72 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայ մարզիկը կպարգևատրվի 10 հազար ԱՄՆ դոլարով։

Մալխաս Ամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երևանում։ Սկսել է զբաղվել հռունահռոմեական ընբշամարտով 2005 թվականից Դինամո մարզահամալիրում, մարզիչներ՝ Համլետ Հովհաննիսյանի և Ազատ Ամոյանի գլխավորությամբ։ Նա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի եղբորորդին է։

2015 թվականի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր 63 կգ քաշային կարգում , 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, 69 կգ․ քաշային կարգում ,2016 թվականի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, 69 կգ քաշային կարգում , 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 74 կգ․ քաշային կարգում , 2017 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն 66 կգ․ քաշային կարգում ,2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 72 կգ․ քաշային կարգում , 2018 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն 67 կգ․ քաշային կարգում , 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն 72 կգ․ քաշային կարգում , 2021 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն 72 կգ. քաշային կարգում:
Մալխաս Ամոյանը գլխավորեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակը , մարզիկը կպարգևատրվի 10 հազար ԱՄՆ դոլարով