
Թուրքական լիրայի արժեզրկման և երկրում բnղnքի ակցիաների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է ֆինանսների նախարար Լութֆի Էլվանի հրաժարականը:
Նրա փոխարեն այդ պաշտոնը զբաղեցնելու է Ֆինանսների փոխնախարար Նուրեդդին Նեբաթին, ով ի տարբերություն Էլվանի ֆինանսական այլ քաղաքականության կողմնակից է:
Վերջին տվյալներով թուրքական լիրան դոլարի համեմատ նվազել է 27 տոկոսով: Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում հակաէրդողանական և հակակառավարական ցույցեր էին ընթացել: Թուրքական ընդդիմությունը լիրայի արժեզրկման ֆոնին պահանջել էր կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում:
Էրդողանը ցայտնոտի մեջ է. լիրայի արժեզրկման ֆոնին Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել