
Ամերիկյան քարտեզ 1880-ի հրատարակում։ Տեսեք, թե որտեղ է գտնվում Հայաստանն ու որտեղ է գտնվում Ադրբեջանը։ Դիարբեքիրից մինչ Բաքու որպես ՀՀ է նշված։ Իսկ Ադրբեջանը գտնվում է Անդրկովկասից դուրս ՝ Արաքս գետից դեպի հարավ, Իրանի կազմի մեջ: – Վարդան
Հարությունյան: Նշենք , որ մի քանի օր առաջ Անահիտ Վարդանանցը գրել էր. Հայ ժողովուրդը բնիկ է ողջ Հայկական լեռնաշխարհում: Դա գիտնականներ Գամկրելիձեն, Իվանովն ու բազում այլ գիտնականներ են ապացուցել։ Հայկական լեռնաշխարհը տարածվում է Եփրատից մինչ Կուր-Արաքսյան միախառնումով պատկերվող

եռանկյունաձև ամբողջ տարածքը: Երբ դեռևս Արարատյան թագավորության (Ուրարտուի) ժամանակաշրջանում հզոր հայոց թագավորները նվшճnւմ ու յուրացնում էին այդ տարածքներն ու դրանցից էլ դեպի արևելք՝ ընդհուպ մինչ Բաքու (հայոց հնագույն Բակուրակերտ քաղաքը) և Կասպից ծովը ընկած տարածքները, ո՞ւր
էիք դուք՝ քnչվnր աղկոյունլու ու կարակոյունլու ցեղախմբերի հետնորդներդ, որ շատ ավելի ուշ՝ 12-13-րդ դարերից ներթափանցեցիք Պարսկաստան, իսկ էնտեղից էլ՝ Հայկական լեռնաշխարհ, ապա Բյուզանդական կայսրության անհեռատես քաղաքականության պատճառով տարածվեցիք մինչ Անատոլիական բարձրավանդակում՝ հասնելով մինչև Միջերկրական ծով ու Դարդանելի և Բոսֆորի

նեղուցներ: Թե՞ 1918 թ-ին Օսմանյան կայսրության ու Աթաթուրքի խորամանկությունով Ադրբեջան հորջորջված պետությունո՞վ եք հպարտանում, միգուցե Ստալինի դրած ադրբեջանցիներ անվանումո՞վ: Դա՞ է ձեր պատմությունը: Եթե դա է, ապա մեր գյուղերում և լեռների լանջերի վրա պատսպարված ամենափոքր մատուռը անգամ ձեզնից ավելի հին պատմություն ունի: