
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում եղել է ոչ թե 15, այլ 18 մարդ։ Նրանցից 14-ը մահացել են, մնացած 4-ի վիճակը ծանր է։
Ընդ որում, վիրավորների և սպանվածների թվում կան բարձրաստիճան սպաներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռն այսօր առավոտյան կործանվել է Խիզի շրջանի տարածքում գտնվող Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս։ Այս մասին ասված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։ Միջադեպի վայրում են Պետական սահմանային ծառայության ղեկավարությունն ու գլխավոր դատախազությունը։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են համատեղ քննչական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու համար:
Համացանցում արդեն հրապարակվել են կործանված ուղղաթիռում զոհված 14 զինծառայողների անունները։
- Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
- Փոխգնդապետ Էմիլ Նազիրով
- Կապիտան Ջավիդ Բայրամլի
- Մայոր Էլմիր Հասանով
- Մայոր Էմիլ Մաիլով
- Մայոր Էլբրուս Ախմեդով
- Մայոր Մուրադ Մամեդով
- Կապիտան Խայամ Ալիեւ
- Ավագ լեյտենանտ Աբդուլլա Սուլեյմանով
- Մայոր Էմիլ Ալիեւ
- Լեյտենանտ Դերյա Մեջլունով
- Կապիտան Ջեյհուն Ախմեդխանով
- Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
- Ինքնությունը ճշտվում
- http://medianews.site/300142/